Հետևեք ֆինանսական հոսքերին UC ERP-ի օգնությամբ

Ձեռք բերեք միասնական հարթակ բոլոր ֆինանսական գործառույթների համար և հետևեք տվյալներին իրական ժամանակում։

*Ստացեք 90 օր անվճար փորձաշրջան

Կառավարեք բոլոր ֆինանսական գործընթացները մեկ հարթակում

Ավտոմատացնելով ֆինանսական և հաշվապահական գործընթացները, բարձրացրեք բիզնեսի արդյունավետությունը՝ ստանալով մեծ ծավալի տվյալներ և գործարքներ մեկ բազայում։

Հաշվային պլան

Հաշվային պլանը` հաշիվների միասնական տեղեկատու է, որն ունի բազմամակարդակ կառուցվածք, խմբագրման ճկուն գործիքներ և ֆինանսական հաշվետվությունների ստեղծման հնարավորություն՝ միջազգային և տեղական ստանդարտների համապատասխան։

Գլխավոր գիրք․ ընդհանրական մատյան

Գլխավոր գիրք ընդհանրական մատյանը կօգնի վերահսկել դրամական միջոցների հոսքերը, տեսնել եկամուտներն ու ծախսերը իրական ժամանակում, ստանալ հաշվետվություններ տարատեսակ ֆիլտրերի միջոցով։

Հիմնական միջոցների կառավարում, կարգավիճակների և շարժի թարմացումներ

Հիմնական միջոցների կառավարման ողջ շղթան թույլ կտա հետևել ձեռքբերումից սկսած բոլոր փուլերին. հաշվարկել ծախսերը, մաշվածությունը, շարժի մանրամասները, կատարել վերագնահատում։

Տեղական բանկերի ինտերնետային բանկինգի համակարգերի ներդնում

Տեղական բանկերի հետ ինտեգրումը պարզեցնում է գործարքների ներբեռնումն ու արտահանումը, նվազեցնում է սխալվելու հավանականությունը և կրճատում կրկնակի աշխատանքը։

Գործիքակազմ, որը թույլ կտա կարճ ժամանակում ինտեգրել և կազմակերպել Ձեր գործող բիզնեսը

Ի տարբերություն նմանատիպ այլ համակարգերի՝ UC ERP-ն հեշտությամբ հարմարեցվում է Ձեր բիզնեսի գործընթացներին, չի պահանջում կոդային մեծ փոփոխություններ և ներառում է ՀՀ-ում գործող ստանդարտները։

Տվյալների բեռնում անմիջապես Կենտրոնական բանկից

ՀՀ Կենտրոնական բանկի հետ ինտեգրումը տրամադրում է արտարժույթի փոխարժեքների ավտոմատ թարմացված տվյալներ։

Գործընթացների համապատասխանեցում ՀՀ-ում գործող կարգավորումներին

Տեղայնացված է ոչ միայն հարթակի ինտերֆեյսը, այլ նաև գործընթացները՝ բիզնեսներին սպասարկելու համար։

Ստացեք աջակցում ներդրման և օգտագործման բոլոր փուլերում

Մենք տրամադրում ենք անհատականացված սպասարկում յուրաքանչյուր գործընկերոջ՝ առաջարկելով լուծումների անհրաժեշտ փաթեթ և գործընթացների նախընտրելի կառուցվածք։

Դարձեք առաջինը շուկայում

Ինտեգրեք UC ERP-ն և Ձեր բիզնեսի զարգացմանը զուգընթաց ընդլայնեք գործառույթներն ու ծառայությունները։ Մենք կառաջարկենք Ձեր բիզնեսը լավագույնս սպասարկող լուծումների փաթեթ։