Առավելություններ
Ծանոթացեք Ucraft-ի տրամադրած բազմաթիվ առավելություններին։
Տարեկան 20 արձակուրդային օր
Տարեկան 20 արձակուրդային օր
Ucraft-ը տրամադրում է տարեկան մինչև 20 արձակուրդային օր (հանգստյան օրերը ներառված չեն): Երբեմն դադարներ վերցնելը օգնում է լիցքաթավել և նոր ուժերով վերադառնալ աշխատանքի:
Անվճար բժշկական ապահովագրում
Անվճար բժշկական ապահովագրում
Մենք համագործակցում ենք մի քանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ՝ տրամադրելով առողջապահական որակյալ ծառայություններ աշխատակիցների համար:
Թրեյնինգներ աշխատակիցների համար
Թրեյնինգներ աշխատակիցների համար
Նոր աշխատակիցները Ucraft-ում ծանոթանում են թիմին, մշակույթին և նախագծերին հենց առաջին օրվանից: Մենք փորձում ենք տրամադրել գիտելիքներ՝ աշխատանքային հետաքրքիր ու հագեցած միջավայր ստեղծելու համար:
Զեղչեր և հատուկ առաջարկներ
Զեղչեր և հատուկ առաջարկներ
Մեր գործընկերները տրամադրում են ամենատարբեր զեղչեր և հատուկ առաջարկներ հյուրանոցներում, սրճարաններում և գեղեցկության սրահներում՝ ժամանցը և ազատ ժամանակը ավելի լավ կազմակերպելու համար:
Անվճար մարզասրահ հենց տեղում
Անվճար մարզասրահ հենց տեղում
Պահպանեք Ձեր ֆիզիկական առողջությունը՝ օգտվելով մարզասրահի անսահմանափակ մուտքի հնարավորությունից, մարզվեք սարքերով կամ դիմեք մարզիչների օգնութայնը։
Վարսահարդարի և մատնահարդարի ծառայություններ
Վարսահարդարի և մատնահարդարի ծառայություններ
Նոր սանրվածքի և մատնահարդարման համար հեռու գնալ պետք չէ: Ընդամենը 5 րոպեում կարող եք հասնել հիմնական շենք և օգտվել Ձեզ անհրաժեշտ ծառայությունից՝ մատչելի գնով:
Յոգայի անվճար պարապմունքներ
Յոգայի անվճար պարապմունքներ
Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության սիրահար չեք, ապա յոգայի դասերը Ձեզ համար են: Շաբաթը մի քանի անգամ անկացվող պարապմունքները կօգնեն լիքաթափվել, հանգստանալ ու մնալ առողջ:
Լատինական պարերի դասեր
Լատինական պարերի դասեր
Էկզոտիկայի սիրահարների համար իդեալական կլինեն լատինո պարերի պարապմունքները: Պրոֆեսիոնալ պարուսույցը կօգնի սովորել ամենաճկուն, բարդ ու նույնիսկ զվարճալի շարժումները:
Բազմազան կորպորատիվ միջոցառումներ
Բազմազան կորպորատիվ միջոցառումներ
Մենք փորձում ենք աշխատակիցների համար էլ ավելի հետաքրքիր դարձնել յուրաքանչյուր հատուկ առիթ։ Պատրաստվեք համերգների, գինու, պարի, խաղերի և այլ անակնկալների:
Անգլերենի անվճար դասընթացներ
English classes to improve your vocabulary
Եթե անգլերենի իմացության Ձեր մակարդակը չի գոհացնում Ձեզ, ապա այս դասընթացները կօգնեն բարելավել գիտելիքները, ընդլայնել բառապաշարը և օգտագործել գիտելիքներն աշխատանքում։
Հայերենի դասեր այլազգիների համար
Armenian classes for international employees
Մենք առաջարկում ենք հայերենի դասեր այն աշխատակիցների համար, ովքեր մեզ միացել են այլ երկրներից: Դասընթացների ընթացքում շեշտը դրվում է խոսակցական լեզվի վրա, ինչը թույլ կտա ճանաչել լեզուն և օգտագործել այն:
Տարեկան 5 ազատ օր հանգստի համար
Տարեկան 5 ազատ օր հանգստի համար
Բացի արձակուրդային օրերից, Ucraft-ը տրամադրում է ևս 5 ազատ օր, որոնք կարող եք օգտագործել ցանկացած նպատակով: Պարզապես համաձայնցրեք Ձեր թիմի ղեկավարի հետ և օանցկացրեք օրն ինչպես կկամենաք:
Բոքսի պրոֆեսիոնալ պարապմունքներ
Բոքսի պրոֆեսիոնալ պարապմունքներ
Մարզվեք և հմտացեք բռնցքամարտում պրոֆեսիոնալ մարզիչի օգնությամբ: Բոքսը լիցքաթափվելու, ծանրաբեռնվածությունը հանելու և մարզվելու հիանալի միջոց է:
Playstation 5՝ ամենատարբեր խաղերով
Playstation 5՝ ամենատարբեր խաղերով
Մեզ մոտ ընդմիջումները միայն սուրճով չեն ավարտվում: Եթե սիրում եք խաղեր, ապա Ձեզ համար ունենք Playstation 5: Կազմակերպեք խաղեր գործընկերների հետ ու փորձեք Ձեր ուժերը:
Ֆուտբոլի և բասկետբոլի ակումբներ
Ֆուտբոլի և բասկետբոլի ակումբներ
Եթե սիրում եք սպորտ, ապա կարող եք միանալ մեր ֆուտբոլի կամ բասկետբոլի թիմերին: Թիմերը պարբերաբար հանդիպում են, մարզվում և մասնակցում տարբեր մրցույթների: