Դարձեք Ucraft Next-ի գործընկերը
Միացեք մեզ այսօր և օգտագործեք Ucraft Next-ի բազմաֆունկցիոնալ հարթակը՝ զարգացնելով կայքերի վաճառքի Ձեր բիզնեսը։
Ստացեք եկամուտ՝ օգտագործելով նոր լուծումներ
Միացեք Համագործակցության ծրագրին րոպեների ընթացքում և ստեղծեք Ձեր առաջին նախագիծը Ucraft Next-ի միջոցով։
Դիզայնի և մարքեթինգային գործակալություններ
Տրամադրեք կայքերի ստեղծման և դիզայնի ծառայություն։ Օգտագործեք արհեստական բանականությունը, ստեղծեք պրոֆեսիոնալ դիզայն և վաճառեք կայքերը՝ Ձեր իսկ բրենդինգով։ Սահմանեք վճարման տարբերակներ և ստացեք եկամուտ։
Ֆրիլանս դիզայներներ
Օգտագործեք կայքերի պատրաստի նմուշները կամ սկսեք զրոյից՝ օգտագործելով պրոֆեսիոնալ Վիզուալ խմբագրիչը։ Ստեղծեք կայքերն անվճար և վճարեք միայն վաճառքից հետո։ Սահմանեք ծառայությունների գնացուցակը և զարգացրեք Ձեր բիզնեսը։
SaaS ընկերություն
Ներկայացրեք կայքերի ստեղծման հարթակը Ձեր դոմեյնի ներքո։ Սահմանեք գնացուցակ, ակտիվացրեք մի շարք ինտեգրացիաներ և մատուցեք պրոֆեսիոնալ ծառայություններ։ Ստեղծեք եկամտաբեր բիզնես՝ մինիմալ ծախսերով։
Ստեղծեք յուրօրինակ կայքեր՝ խմբագրելով ամեն պիքսելը
Վիզուալ խմբագրիչ
Կօգնի փոփոխել դիզայնի յուրաքանչյուր էլեմենտ՝ գլխավոր էջից մինչև պատվերի ձևակերպման փուլեր։
Դիզայնի գործիքներ
Կօգնի ստանալ պրոֆեսիոնալ դիզայն՝ ստեղծելով տառատեսակների, գույների և այլ էլեմենտների ձևանմուշներ։
Տեքստային խմբագրիչ
Կօգնի հեշտությամբ խմբագրել տեքստերը և մեդիաֆայլերը, օպտիմալացնել էջերը բոլոր լեզուներում՝ առանց դիզայնի փոփոխման։
Առանց ծրագրավորման
Ստեղծեք նախագծեր՝ առանց կոդավորման հմտությունների:
Առանց լրացուցիչ քայլերի
Զարգացրեք բիզնեսն առանց տեխնիկական ռեսուրսների ինտեգրման։
Ինչպես հեշտությամբ վաճառել Ucraft Next-ով ստեղծված կայքեր
Արհեստական բանականությամբ բոտ
Ստացեք ամենատարբերվող կառուցվածքով բլոկներ ընդամենը մի քանի րոպեում և խնայեք Ձեր և Ձեր հաճախորդների ժամանակը։
Բոլորը մեկում eCommerce վահանակ
Օգտագործեք eCommerce գործիքները Ձեր ծառայությունները ներկայացնելու, վճարման և պատվերի կատարման սահուն փորձառություն ապահովելու և վաճառքի վերլուծությունների համար։
Ամեն ինչ՝ Ձեր բիզնեսի հաջողության համար
Տեխնիկական աջակցում
Մենք կօգնենք աշխատանքի ցանկացած փուլում։ Սկսեք պարզ ուղեցույցներով և դիմեք հարցերով Ձեր հաշիվը սպասարկման անհատական աշխատակցի օգնությամբ։
Սեփական բրենդինգ
Ucraft Next-ը կտրամադրի Ձեր սեփական բրենդով ներկայանալու հնարավորություն։ Ավելացրեք Ձեր լոգոն, կցեք դոմեյնը և ներգրավեք նոր հաճախորդներ։
Եկամտի բաշխում
Ծառայությունների գնացուցակը որոշում եք Դուք, և եկամուտը նույնպես Ձերն է։ Համագործակցության համար պետք է վճարել միայն փոքրիկ միջնորդավճար։
Ucraft x Fiverr նախագիծ
Ձեռք բերեք նոր մասնագիտական հմտություններ և ընդունեք պատվերներ UcraftxFiverr համագործակցության շրջանակում՝ միանալով մասնագետների մեր թիմին:
Ավելին՝ շուտով
Վաճառեք նմուշներ
Ստեղծեք կայքերի պատրաստի նմուշներ ցանկացած ոլորտի համար, ներկայացրեք այն Ucraft Next-ով և ստացեք եկամուտ ամեն օգտագործումից։
Ստեղծեք նոր հավելվածներ
Վաճառեք Ձեր ստեղծած հավելվածները, ավելացրեք դրանք մեր ինտեգրացիաների ցանկում և ստացեք եկամուտ Ucraft Next-ում ամեն նոր ինտեգրումից։
Ստեղծեք NFT հարթակ
Դարձեք առաջինը շուկայում և ստեղծեք NFT վաճառքի Ձեր հարթակը: Համագործակցեք արտիստների և բիզնեսների հետ, յուրօրինակ կայքի օգնությամբ:
Լրացրեք տվյալները՝ դեմոյի հարցում ուղարկելու համար
Լրացնելով՝ Դուք տալիս եք համաձայնություն, որ Ucraft-ը կապ հաստատի Ձեզ հետ հեռախոսով և/կամ էլ. փոստով՝ տեղեկացնելու Գործընկերների համար հատուկ առաջարկների և նորությունների մասին։ Դուք նաև համաձայնում եք, որ այստեղ լրացված տվյալները ենթակա են մշակման՝ Ucraft-ի Գաղտնիության քաղաքականության համաձայն։
Հաճախ տրվող հարցեր
Ucraft Next-ի Համագործակցության ծրագիրը նախատեսված է ֆրիլանսերների, վեբ դիզայներների, դիզայն և մարքեթինգային գործակալությունների համար։ Մենք առաջարկում ենք նաև լուծուներ վճարային համակարգերի և այլ պրովայդերների համար։
Ավելին, Համագործակցության ծրագիրը հարմար է նաև այն խոշոր կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ունենալ կայքերի ստեղծման սեփական հարթակ։
Այցելեք Ucraft Next-ի կայք, ընտրեք Համագործակցության ծրագրի փաթեթներից որևէ մեկը և ստեղծեք Ձեր աշխատանքային հարթակը։ Այնուհետև ուսումնասիրեք գործիքները, ծանոթացեք հարթակի տրամադրած հնարավորություններին և առավելություններին, ընթերցեք անհրաժեշտ ուղեցույցները և սկսեք Ձեր սեփական բիզնեսը մեզ հետ։
Իհարկե, կարող եք ստանալ եկամուտ՝ ստեղծելով և վաճառելով ամենատարբեր կայքեր Ձեր հաճախորդներին։ Հարթակը կարող եք օգտագործել սեփական բրենդինգով, անվամբ և պայմաններով։ Ամեն ինչ որոշում եք Դուք։
Հնարավոր է նաև ստանալ եկամուտ ուղղորդված հաճախոդներից։ Կարող եք ստանալ Ձեր խորհրդով Ucraft Next-ի միացած յուրաքանչյուր օգտատիրոջ վճարումների շուրջ 10-20%-ը։
Դառնալով Ucraft Next-ի գործընկեր՝ Դուք կարող եք առաջարկել կայքերի և օնլայն խանութների ստեղծման, հոսթինգի, դիզայնի և այլ ծառայություններ։
Հարթակն ունի CRM, որտեղ կարող եք հետևել Ձեր հաճախորդների ակտիվությանը և ներդրված վերլուծական գործիքներ՝ մի շարք օգտակար տվյալներով։
Մեր գործընկերը դառնալու համար հարկավոր է գրանցվել Համագործակցության ծրագրի էջում, ընտրել փաթեթ, ստեղծել հարթակ և զարգացնել այն՝ ընդլայնելով Ձեր և Ձեր հաճախորդների հնարավորությունները։
Իհարկե, Դուք կարող եք միանալ Ucraft-ի մասնագետների թիմին մեր գործընկեր Fiverr հարթակում։ Որպես Ucraft-ի փորձագետ կարող եք մատուցել կայքերի ստեղծման, դիզայնի, SEO օպտիմալացման, բովանդակության ստեղծման և այլ ծառայություններ։ Սա պորտֆոլիոն հարստացնելու, հաճախորդների բազա ձևավորելու և ստաբիլ եկամուտ ստանալու հիանալի տարբերակ է։
Լրացրեք Ձեր տվյալներն այստեղ և միացեք Ucraft համայնքին։