Ստացեք եկամուտ յուրաքանչյուր նոր կայքից
Միացեք Ucraft-ի Համագործակցության ծրագրին և ուղղորդեք նոր օգտատերերի: Ստացեք 25% միջնորդավճար յուրաքանչյուր նոր բաժանորդագրումից և վճարումից։
Վաստակեք՝ ներգրավելով օգտատերեր
Պատմեք Ucraft-ի մասին Ձեր լսարանին, տարածեք անհատական հղումը և ստացեք եկամուտ յուրաքանչյուր նոր վճարումից:
Միացեք անվճար
Միացեք ծրագրին հիմա՝ առանց լրացուցիչ վճարների, ներգրավեք նոր օգտատերեր և ստացեք եկամուտ:
25% ամեն վճարումից
Ստացեք միջնորդավճար յուրաքանչյուր նոր գրանցված կայքի և հաճախորդների ընթացիկ վճարումներից:
24/7 աջակցում
Դուք կարող եք օգտվել 24/7 ռեժիմով գործող աջակցման ծառայությունից, որը կապահովի ցանկացած խնդրի արագ լուծում:
Միացեք ծրագրին 3 պարզ քայլով
Մոնետիզացրեք Ձեր գործունեությունը՝ պատմելով Ucraft-ի մասին և օգտագործելով տրամադրված բոլոր գործիքները:
1
Միացեք Ucraft-ին այսօր
Գրանցվեք հիմա և ստացեք Ձեր անհատական հղումը: Այն կներառի չկրկնվող ID, որը կօգնի հետևել հաճախելիությանն ու վերլուծական տվյալներին:
2
Ապահովեք հաճախելիություն
Կիսվեք Ձեր անհատական հղումով տարբեր հարթակներում և ապահովեք բարձր ներգրավում: Ամեն օգտատեր կարող է մեծացնել Ձեր եկամուտը և ապահովել ակտիվություն կայքում:
3
Ստացեք միջնորդավճարներ
Ստացեք փոխանցումներ անմիջապես PayPal-ի Ձեր հաշվին: Ձեր ամեն ուղղորդում կարող է ապահովել նոր բաժանորդագրություն կամ կայքի ստեղծում Ucraft-ում:
Ինչու՞ համագործակցել Ucraft-ի հետ
Պասիվ եկամուտ և միջնորդավճարներ
Ձեռք բերեք պասիվ եկամուտի նոր աղբյուր: Պատմեք Ucraft-ի մասին և ստացեք 25% միջնորդավճար յուրաքանչյուր ուղղորդված վճարումից:
Ոչ մի պարտավորություն
Ձեր գործունեության ակտիվությունը կարող եք կառավարել ինքներդ․ չկան հղումների կամ ուղղորդումների պարտադիր թվեր, ժամկետներ կամ սահմանափակումներ։
Հաշվի անհատական կառավարում
Ծրագրի ողջ ընթացքում Ձեզ կօգնի և կուղղորդի համագործակցության Ձեր անհատական հաշվի մենեջերը մեր սպասարկման թիմից։
Ո՞վ կարող է միանալ Ucraft-ի ծրագրին
Մեր համագործակցության ծրագիրը բաց է և հասանելի բոլորի համար՝
Բլոգերներ ու ինֆլուենսերներ
- Վերավաճառողներ
- Ֆրիլանսերներ
- Հեղինակներ
- Գործարարներ
- Գործակալություններ
Հաճախ տրվող հարցեր
Այստեղ կարող եք գտնել հետաքրքրող հարցերի պատասխաններ և ծանոթանալ ծրագրի առավելություններին։
Համագործակցության ծրագիրը մարքեթինգային մոդել է, որտեղ միջնորդը (այս դեպքում՝ Դուք) վաճառվող կայքում (այս դեպքում՝ Ucraft-ում) ապահովում է ակտիվություն և ներգրավվածություն, ինչի դիմաց ստանում է միջնորդավճար։ Ucraft-ի համագործակցության ծրագիրը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վաստակել օնլայն՝ փոքր բիզնեսից մինչև հաջողակ օնլայն բրենդներ և ֆրիլանսերներ:
Համագործակցության ծրագրին կարող եք միանալ անվճար՝ առանց վճարումների կամ պահումների։ Դուք կարող եք վաստակել միջնորդավճարների օգնությամբ, որոնք կգոյացվեն Ձեր ուղղորդած կայքերից:
Համագործակցության ծրագիրը թույլ է տալիս ներգրավել անսահմանափակ թվով մարդկանց։ Ձեզ հարկավոր է գովազդել Ucraft-ը հղումների, հոդվածների, բաներների և մարքեթինգային այլ քայլերի միջոցով։
Եվ, իհարկե, յուրաքանչյուր ուղղորդված բաժանորդագրումից Դուք ստանալու եք միջնորդավճարներ: Դուք կարող եք վաստակել այնքան եկամուտ, որքան թույլ կտա Ձեր ակտիվությունը:
Մեզ հետ համագործակցությունը ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝
Ցածր ընթացիկ ծախսեր,
- Ցածր ռիսկայնություն,
- Ճկունություն,
- Բարձր միջնորդավճարներ,
- Մշտական աջակցում մեր կողմից։
Թեև հարկավոր է ժամանակ և ռեսուրսներ տրամադրել ծրագրի հաջողության համար, Ucraft-ը խոստանում է պարզ լուծումներ և արագ արդյունքներ:
Սկզբում հարկավոր է լրացնել միանալու հայտը մեր կայքում: Արդյունավետ համագործակցության համար մենք կարևորում ենք թափանցիկությունը, ազնվությունն ու փոխադարձ վստահությունը: Այդ իսկ պատճառով փորձում ենք ճշտել տարբեր մանրամասներ դիմորդների մասին։ Այլ տեղեկություն մասնակցությունների հաստատման, իրավունքների և պարտավորությունների մասին կարող եք ստանալ՝ կարդալով Պայմաններ և Դրույթներ էջը:
Ծրագրից ստացված եկամուտը կախված է Ձեր անհատական ակտիվությունից և անցկացրած արշավներից: Դուք կարող եք ստանալ մշտական 25% միջնորդավճար Ձեր ուղղորդած բոլոր գործարքներից։ Չկան սահմանափակումներ կամ պարտադիր թվեր:
Այժմ համագործակցության ծրագրի համար մենք օգտագործում ենք PayPal և Wire Transfer վճարային համակարգերը։
Համագործակցության ծրագրի բոլոր մասնակիցները ստանում են մշակված նյութեր, որոնք կարող են օգնել արշավի պլանավորման հարցում: Այս ուղեցույցները կարող են օգտագործվել տարբեր հարթակներում PPC արշավների, SM գովազդների և SEO օպտիմալացման համար: Դուք նաև կարող եք ստեղծել կայք Ucraft-ով և ներգրավել նոր օգտատերերի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր աջակցման թիմին լայվ չաթի օգնությամբ կամ պարզապես գրեք նամակ [email protected] էլ. փոստի հասցեին:
Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով: