We're looking for passionate team players to join our ever-evolving web journey!
Մեր մասին
Ucraft-ը կայքերի պատրաստման ինտուիտիվ հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հեշտությամբ ստեղծել բազմաֆունկցիոնալ կայք և օնլայն խանութ: Մեր օգտատերերի շարքում կան բլոգերներ, նկարիչներ, լուսանկարիչներ, օնլայն բիզնես վարող և այլ ծառայություններ տրամադրող հարյուրավոր բիզնեսներ և բրենդներ:
Ծանոթացեք Hoory AI-ին
Hoory-ն նորարարական լուծում է հաճախորդների սպասարկման ոլորտում: Արհեստական ինտելեկտի վրա հիմնված այս հարթակը ստեղծում է օնլայն տիրույթում նոր, ռադիկալ փոփոխություններ բերելու հնարավորություն: Միացեք թիմին ու բացահայտեք գերժամանակակից տեխնոլոգիաները մեզ հետ:
Թիմային ոգի և արժեքներ
Ucraft-ի աշխատանքային մշակույթի հիմքում դրված են բազմազանությունը, նորարարությունը և համագործակցությունը: Մենք հավատում ենք, որ բազմամշակույթ թիմում դրական փոփոխություններն ու կայուն զարգացումն ապահովված են։ Միևնույն ժամանակ մենք տրամադրում ենք բազմաթիվ ռեսուրսներ և հնարավորություններ սովորելու, փորձ ձեռք բերելու և մասնագիտական հմտությունների զարգացման համար: Թիմային աշխատանքն ու միջանձնային հաղորդակցությունը ևս առաջնային եմ մեզ համար, և մենք Ucraft-ում անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա մեր մեծ ընտանիքի կարևոր անդամ՝ պարզապես հերթական անուն լինելու փոխարեն:
Բազմամշակույթ միջավայր
Ucraft-ը դարձել է բազմամշակույթ ընկերություն՝ ունենալով շուրջ 200 աշխատակից ամենատարբեր երկրներից: Մենք պատրաստ ենք թիմում ներգրավել նոր մասնագետներ և բաց ենք նոր կարծիքների ու գաղափարների համար։ Եթե դուք նույնպես հետաքրքրված եք տեխնոլոգիական զարգացումներով և պատրաստ եք մեզ հետ կյանքի կոչել նոր գաղափարներ, ապա սիրով սպասում ենք ձեզ մեր թիմում։ Մենք առաջարկում ենք համագործակցության ճկուն տարբերակներ՝ վերաբնակեցման և/կամ հեռավար աշխատանքի հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ թիմին՝ գտնվելով Հայաստանից դուրս։
Ընկերության պատմությունը
Ucraft-ը սկսել է իր ուղին 2014 թվականին՝ որպես փոքր նախագիծ։ Ընդամենը մի քանի աշխատակիցներ աշխատում էին փոքրիկ գրասենյակում՝ ստեղծելով մեր հարթակի առաջին տարբերակը։ Մեր ընտրած շուկայում աճի ներուժը գիտակցելուց հետո մենք ընդլայնեցինք թիմը և սկսեցինք աշխատել հարթակի զարգացման ուղղությամբ։ Մի քանի տարի անց մենք տեղափոխվեցինք 200+ աշխատակիցների համար նախատեսված ընդարձակ գրասենյակային տարածք, ձեռք բերեցինք հարյուրավոր հավատարիմ հաճախորդների և ապահովեցինք մեր տեղը շուկայում։
Կարևոր է իմանալ
Ծանոթացեք Ucraft-ի տրամադրած բազմաթիվ առավելություններին։
Տարեկան 20 արձակուրդային օր
20 days annual leave to help you relax and recharge
Ucraft-ը տրամադրում է տարեկան մինչև 20 արձակուրդային օր (հանգստյան օրերը ներառված չեն): Երբեմն դադար վերցնելն օգնում է լիցքաթավել և նոր ուժերով վերադառնալ աշխատանքի:
Անվճար բժշկական ապահովագրում
Անվճար բժշկական ապահովագրում
Մենք համագործակցում ենք մի քանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ՝ տրամադրելով առողջապահական որակյալ ծառայություններ աշխատակիցների համար:
Անվճար մարզասրահ հենց տեղում
Անվճար մարզասրահ հենց տեղում
Պահպանեք Ձեր ֆիզիկական առողջությունը՝ օգտվելով մարզասրահի անսահմանափակ մուտքի հնարավորությունից, մարզվեք սարքերով կամ դիմեք մարզիչների օգնութայնը։
Հաջողության պատմություններ
Ծանոթացեք հարցազրույցների շարքին, որտեղ մեր թիմակիցները կիսվում են իրենց անցած ճանապարհով: Իմացեք ավելին նրանց պատմության և հանդիպած մարտահրավերների մասին: Եվ ամենակարևորը՝ բացահայտեք Ucraft-ում հաջողության իրենց գաղտնիքները: