Ստեղծեք անվճար լենդինգ էջ
Ներկայացրեք Ձեր բիզնեսը Ucraft Next-ի լենդինգ էջերի օգնությամբ։ Ընդգծեք Ձեր բրենդի առանձնահատկությունն ու գրավեք նոր հաճախորդների։
Հարմարեցված լենդինգ էջեր
Ստեղծեք անվճար լենդինգ էջ և խթանեք Ձեր բրենդի ճանաչելիությունը՝ ապահովելով նոր հաճախումներ և վաճառքներ: Դարձեք ավելի տեսանելի Ձեր թիրախային լսարանի համար։
Ինչպե՞ս ստեղծել անվճար լենդինգ էջ
Ներկայացրեք Ձեզ և Ձեր բրենդն օնլայն՝ ստեղծելով անվճար լենդինգ էջ Ucraft Next-ի օգնությամբ։
1
Գրանցվեք և ստեղծեք Ձեր անվճար հաշիվը Ucraft Next-ում
2
Ընտրեք պատրաստի նմուշներից մեկը
3
Ընտրեք Անվճար փաթեթը
4
Խմբագրեք էջերի և էլեմենտների դասավորությունը
5
Ավելացրեք տեքստեր, նկարներ կամ այլ էլեմենտներ
6
Հրապարակեք Ձեր լենդինգ էջը
Միացեք Ucraft Next-ի հաջողակ օգտատերերին այսօր
Ստեղծեք պրոֆեսիոնալ լենդինգ էջ և դարձեք հասանելի Ձեր լսարանի համար։ Միացեք բլոգերներին, ֆրիլանսերներին և այլ բրենդներին, որոնք օգտագործում են հարթակը մարքեթինգային տարբեր արշավների համար։
Դանիել
Ես օգտագործում եմ Ucraft-ը այն պահից, երբ որոշեցի զբաղվել սպորտային հագուստի դիզայնով և ստեղծել իմ օնլայն խանութը։ Կայքի ստեղծումը շատ պարզ է և ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Օգտագործումը հեշտ է, իսկ պատրաստի նմուշները՝ հասականալի են, թրենդային ու աչքի ընկնող։ Սա իսկապես այն հարթակն է, որը պետք էր իմ բրենդն օնլայն ներկայացնելու համար։
Ռոբերտ
Միշտ մտածում էի, թե կայքի ստեղծումը շատ բարդ կլինի, ու հետաձգում էի։ Երբ ընկերս խորհուրդ տվեց օգտագործել Ucraft-ը, ես հասկացա, որ կայքի ստեղծումը կարող է լինել շատ հեշտ, արագ, ու սկսեցի վայելել այդ ընթացքը։ Ես կարողանում եմ ամբողջությամբ փոփոխել դիզայնը և ստանալ այն, ինչ միշտ պատկերացնում էի։ Իսկապես խորհուրդ կտամ օգտագործել Ucraft բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայք կարճ ժամանակում։
Դինո Բեռնաբե
Շնորհակալություն ինձ սկզբից մինչև վերջ ուղղորդելու համար։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսքան կարճ ժամանակում ստանալ այսպիսի կայք։ Ձեր օգնությամբ ամեն փոփոխություն շատ հեշտ էր ստացվում։ Շարունակե՛ք նույն ոգով։
Կառմելո Հուանգ
Ցանկանում եմ ամենից առաջ շնորհակալություն հայտնել աջակցման թիմին՝ միշտ արագ, պրոֆեսիոնալ ու բարեհամբույր արձագանքի համար։ Հարթակն ինքնին շատ պարզ է ու հարմար օգտագործման համար։ Կարող եք հեշտությամբ ստեղծել Ձեր կայքը՝ էլեմենտները տեղաշարժելով ու խմբագրելով։
Նիկոլա
Արդեն մոտ 9 ամիս է, ինչ աշխատում եմ Ucraft-ով և գոհ եմ արդյունքից։ Սկզբում վստահ չէի, թե արդյոք կարող եմ ինքս ստեղծել կայքը։ Սակայն ռեսուրսների և ժամանակի պակասի պատճառով որոշեցի փորձել։ Մոտ մեկ ժամ ուսումնասիրելուց հետո սկսեցի աշխատել, և ամեն ինչ աստիճանաբար ստացվեց։ Մինչ այս պահը գոհ եմ ծառայությունից և աջակցման թիմի սպասարկումից։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս օգտագործել Ucraft-ի հարթակը։
Թիմ Ջոնս
Enact-ի այս վաղ փուլում Ucraft-ը մեզ համար անգնահատելի օգնական է եղել՝ թույլ տալով ստեղծել անվճար կայք՝ մեր ցանկացած հղումով: Կայքի ստեղծումը բավականին պարզ էր, իսկ բարդությունների դեպքում անմիջապես դիմում էինք աջակցման թիմին: Մենք մտադիր ենք ընդլայնել կայքի հնարավորությունները ու վստահ ենք, որ Ucraft-ը բավական ճկուն է, որպեսզի թույլ տա մեզ հասնել դրան:
Ucraft Next-ով ստեղծված պրոֆեսիոնալ լենդինգ էջերն ապահովում են հաճախորդների մեծ հոսք և վաճառքներ։ Մենք պարզեցնում ենք շուկայում առաջինը լինելու Ձեր գործը՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։
Հաճախ տրվող հարցեր
Եթե նոր եք Ucraft-ում, ապա այս պատասխանները կօգնեն Ձեզ։ Գտեք հետաքրքրող հարցերի պատասխանները կամ կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։
Հիմնական ձևակերպմամբ լենդինգ էջը վեբ էջ է, որտեղ մարդիկ կարող են հայտնվել՝ տեսնելով Ձեր մարքեթինգային արշավները։ Լենդինգ էջի հիմնական նպատակը նոր հաճախորդների ներգրավումն ու բրենդի զարգացումն է։
Լենդինգ էջը մարքեթինգային գործիք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել և օգտագործել մեկ վեբ էջ՝ օնլայն մարքեթինգային արշավների համար։ Ucraft-ի հետ Դուք կկարողանաք ստեղծել անվճար լոգո Ձեր բրենդի համար, կցել դոմեյն Ձեր լենդինգ էջին, ինչպես նաև օգտագործել գործիքներ նոր հաճախորդներ ներգրավելու համար։
Այո։ Ucraft-ում կարող եք ստեղծել առանձին լենդինգ էջ Ձեր մարքեթինգային արշավների համար՝ առանց կայքի անհրաժեշտության։ Ի դեպ, Ucraft-ում ստեղծված լենդինգ էջին կարող եք անվճար կցել Ձեր գործող դոմեյնը։ Եթե դեռևս չունեք դոմեյն, ապա հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել մեր միջոցով։ Այս էջում կարող եք ծանոթանալ գործող փաթեթներին և նրանցում ներառված հնարավորություններին։
Այո, և մենք կփորձենք բացատրել, թե ինչու։ Կայքերը մեկից ավելի էջերով, մեծ ֆունկցիոնալով ու տեղեկությամբ հարուստ ցանցեր են, որոնց նախատեսված են բիզնեսի ավելի լայն ներկայացման համար։ Իսկ լենդինգ էջերը մարքեթինգային գործիքներ են, որոնք կարող են կապվել որոշ արշավների հետ կամ պարզապես նախատեսված լինեն բրենդի հաճախելիության և վաճառքների բարձրացման համար։ Այս պատճառով է, որ լենդինգ էջերի դիզայնը ավելի թիրախային է ու պարզ, և ներառում է CTA կոճակներ։
Եթե չեք գտնում Ձեզ հարմար լենդինգ էջի նմուշ, ապա կարող եք ծանոթանալ մյուս փաթեթների համար նախատեսված նմուշներին։ Եթե նշված կատեգորիաներում ևս չեք գտնում նախընտրելի տարբերակ, ապա կարող եք կապվել մեր աջակցման թիմի հետ։ Մեր դիզայներների համար կարևոր է Ձեր արձագանքն ու կարծիքը։
Իհարկե: Ucraft-ի գործընկեր Fiverr հարթակում կարող եք գտնել Ucraft-ի պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր կօգնեն ստեղծել լենդինգ էջ, կայք կամ օնլայն խանութ, մշակել բրենդինգի կամ գործող կայքի թարմացում՝ ըստ Ձեր նախընտրությունների և պահանջների: Հարկավոր է միայն նշել ծառայությունը, ընտրել համապատասխան մասնագետ և հաստատել պատվերը:
Իմացեք ավելին ծառայությունների և մասնագետների մասին այստեղ:
Անհատական մոտեցում բոլոր հաճախորդներին
Ցանկացած հարցի կամ խնդրի արագ լուծման համար կապվեք մեզ հետ առցանց չատի միջոցով։ Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով, իսկ մեր բազմալեզու AI օգնականը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ ցանկացած լեզվով։