White label լուծում
Պրակտիկ և հարմար լուծում վեբ դիզայնի մասնագետների, մարքեթինգային գործակալությունների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կայքերի պատրաստման իրենց բիզնեսը:
Դարձեք կայքերի վերավաճառող
Ընտրեք մեր փորձված բիզնես առաջարկներից մեկը
Ֆրիլանսերներ և Գործակալություններ
・
Ստացեք վեբ դիզայնի պատվերներ հաճախորդներից
・
Ստեղծեք կայքեր մեր հարթակում՝ Ձեր բրենդինգով
・
Տրամադրեք ուղիղ վճարումների հնարավորություն դիզայն ծառայությունների համար
・
Տրամադրեք հաշիվներ՝ մուտք գործելու, խմբագրումների և թարմացումների համար
SaaS մոդել
・
Սկսեք կայքերի ստեղծման բիզնես՝ Ձեր լոգոյով և դոմեյնով
・
Ներկայացրեք Ձեր նմուշները լենդինգ էջի, կայքի կամ օնլայն խանութի համար
・
Տրամադրեք Ձեր ենթադոմեյնով կայքեր ստեղծելու հնարավորություն
・
Սահմանեք Ձեր գնացուցակը՝ ճկուն գործիքների օգնությամբ
・
Տրամադրեք ամսական կամ տարեկան բաժանորդագրություններ կայքերի համար
・
Ստացեք SSO ինտեգրացիա, որը թույլ կտա հաճախորդներին տրամադրել հարթակներ մուտք գործելու միասնական հնարավորություն։
Անհատական լուծում
・
Հեշտությամբ ինտեգրեք մեր White label լուծումը Ձեր հարթակում
・
Ավելացրեք Ձեր էլեմենտները, հավելվածներն ու ինտեգրացիաները
・
Սկսեք համագործակցության ծրագիր այլ մասնագետների հետ
・
Դարձեք դոմեյնների վերավաճառող
・
Եվ շատ ավելին
Առավելություններ
Սեփական բրենդինգ
Ստացեք հարթակն իր բոլոր հնարավորություններով՝ օգտագործելով Ձեր բրենդինգը, դոմեյնը և մյուս անհրաժեշտ էլեմենտները։
eCommerce հավելված
Տրամադրեք տարբերվող և բազմաֆունկցիոնալ օնլայն խանութ և ստեղծելու համար անհրաժեշտ գործիքները:
24/7 աջակցում
Դիմեք մեր աջակցման թիմին ինչպես հարթակի ձեռքբերման նախնական փուլերում, այնպես էլ ընթացիկ հարցերի դեպքում։
Բոլորը մեկում հարթակ
Հեշտությամբ հետևեք կայքերի աշխատանքին, ստեղծեք անհատականացված նմուշներ և առաջարկեք գնային փաթեթներ։
Պատրաստի նմուշներ
Տրամադրեք Ձեր հաճախորդներին պատրաստի նմուշներ՝ դոմեյն կցելու և հարթակից օգտվելու հնարավորությամբ:
Մեյլային մարքեթինգ
Ստեղծեք հաջողակ մարքեթինգային արշավներ՝ օգտագործելով նամակների խմբագրվող նմուշները։
Դոմեյնի վերավաճառք
Վերավաճառեք դոմեյններ անմիջապես Ձեր հարթակում և ստացեք եկամուտ ամեն գնումից։
Անվճար վեբ հոսթինգ
Ստացեք անվճար SSL սերտիֆիկատ և հուսալի հոսթինգ Google Cloud-ից բոլոր կայքերի համար:
API ինտեգրումներ
Բարձրացրեք կայքերի արդյունավետությունը՝ ինտեգրելով երրորդ կողմի հավելվածներ և գործիքներ։
Ավտոմատացված բաշխում
Օգտագործեք սերվերների ռեսուրսները՝ բոլոր կայքերի համաչափ ակտիվությունն ապահովելու համար։
Անխափան աշխատանք
Ապահովեք կայքերի անխափան բեռնում՝ տարբեր սերվերների զուգահեռ աշխատանքի միջոցով։
Կայքերի արագ բեռնում
Կարգավորեք կայքերի բեռնման արագությունը և բարելավեք SEO որոնումները տվյալների քեշինգի օգնությամբ։
Համագործակցեք լավագույն հարթակների հետ
Ucraft-ի հետ կարող եք օգտագործել ամենազարգացած ինտեգրացիաները՝ հարթակի առաջխաղացման համար:
Լրացրեք տվյալները՝ դեմոյի հարցում ուղարկելու համար
Լրացնելով՝ Դուք տալիս եք համաձայնություն, որ Ucraft-ը կապ հաստատի Ձեզ հետ հեռախոսով և/կամ էլ. փոստով՝ տեղեկացնելու Գործընկերների համար հատուկ առաջարկների և նորությունների մասին։ Դուք նաև համաձայնում եք, որ այստեղ լրացված տվյալները ենթակա են մշակման՝ Ucraft-ի Գաղտնիության քաղաքականության համաձայն։
Հաճախ տրվող հարցեր
Գտեք White Label լուծմանը վերաբերող հարցերի պատասխանները կամ դիմեք մեր աջակցման թիմին։
Իհարկե։ Ցանկացած տեխնիկական թարմացման կամ նոր ինտեգրացիայի մասին թարմացումները ավտոմատ կհայտնվեն նաև Ձեր հարթակում։
Դուք նաև կստանաք տեխնիկական աջակցում 24/7 ռեժիմով՝ լրացուցիչ հարցերի դեպքում։
Ucraft-ում հնարավոր է կատարել գործարքներ Braintree Payments, Paypal, Stripe և Yandex միջազգային համակարգերի միջոցով: Ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում կդիտարկվեն տեղական համակարգեր՝ Ձեր հարթակին կցելու համար:
Իհարկե։ Դուք կարող եք ստեղծել կայքեր կամ պատրաստի նմուշներ հաճախորդների համար և տրամադրել սեփական կայքերում խմբագրումներ կատարելու հնարավորությունը։
Ձեր հաճախորդները կարող են հեշտությամբ կցել գործող դոմեյն իրենց կայքին կամ գնել նորը Ձեր հարթակի միջոցով, եթե ընտրել եք Դոմեյնի վերավաճառող հնարավորությունը։
Այո, հարթակը տրամադրվում է առանց բրենդինգի, իսկ Ucraft-ի անունը որևէ կերպ չի նշվում: White Label լուծումը կօգնի հեշտությամբ ստանալ Ձեր բրենդին և դիզայնին համապատասխան հարթակ:
Իհարկե։ Դուք կստանաք ամբողջական վահանակ՝ կայքերի կառավարման անհրաժեշտ գործիքներով։ Դուք կունենաք հնարավորություն ստեղծել սեփական գնացուցակը, առաջարկել պատրաստի նմուշներ և շատ ավելին։