Ինչպե՞ս կազմակերպել հաջողված միջոցառում տոմսերի օնլայն վաճառքի շնորհիվ
Երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ ցանկացել եք մասնակցել որևէ միջոցառման, սակայն տոմսերի ձեռքբերման գործընթացը Ձեզ թվացել է բարդ կամ անհարմար: Արդյունքում՝ հետաձգել եք գնումը, իսկ երբ վերջապես որոշում եք կայացրել, պարզվել է, որ տոմսերն արդեն սպառվել են: Միջոցառումների կազմակերպիչների համար կենսական նշանակություն ունի նման իրավիճակներից խուսափելը: Հենց այստեղ էլ օգնության է հասնում տոմսերի օնլայն վաճառքի պարզ ու մատչելի համակարգը (հուշում ենք՝ սկսվում է UC տառերով):
Տոմսերն առցանց վաճառելը նախընտրելի է թե՛ կազմակերպիչների և թե՛ մասնակիցների համար: Վերջիններս կարողանում են հաշված րոպեներում ձեռք բերել իրենց տոմսերը, իսկ կազմակերպիչները՝ ստանալ ամբողջական տեղեկություն տոմսերի վաճառքի վերաբերյալ, ինչը հատկապես անփոխարինելի է մուտքի գործընթացները վերահսկելիս։
Պատահական չէ, որ տոմսերի օնլայն վաճառքն արդեն դարձել է միջոցառումների կազմակերպման անբաժան մասը: Այն ոչ միայն ավելի հարմար է, այլև հասանելի, քանի որ չունի աշխարհագրական կամ այլ սահմանափակում: Այդուհանդերձ, հաջողված միջոցառման գրավականը տոմսերի վաճառքի ողջ գործընթացը կազմակերպելն է:
Այս հոդվածում կխոսենք տոմսերի տեսակների, գնորդների դասակարգման, ինտերակտիվ քարտեզների, QR տոմսերի առավելությունների մասին և կքննարկենք, թե ինչպես կազմակերպել տոմսերի հաջողված օնլայն վաճառք Ucraft Next-ով:
Ինչու՞ է կարևոր տոմսերի օնլայն վաճառքը
Նախքան վաճառքի տեխնիկական կողմին անցնելը, եկեք հասկանանք՝ ինչու է դա կարևոր հաջողված միջոցառում կազմակերպելու համար: Ահա մի քանի առավելություն, որ ընձեռում է տոմսերի օնլայն վաճառքը:
-
Հարմարավետություն: Ինչպես արդեն նշեցինք, տոմսերի օնլայն վաճառքը նախ և առաջ հարմար է Ձեզ և Ձեր հաճախորդներին, քանի որ թույլ է տալիս գնում կատարել ցանկացած պահի, ցանկացած վայրից։
-
Լայն հասանելիություն: Տոմսերի օնլայն վաճառքը սահմանափակված չէ աշխարհագրական դիրքով, ինչը հնարավորություն է տալիս ներգրավել միջազգային լսարանի նույնպես։
-
Արդյունավետություն: Օնլայն վաճառքը նվազեցնում է տպագրության հետ կապված բոլոր ծախսերը և թույլ է տալիս խնայել: Իսկ երբ խնայում եք Դուք, խնայում է նաև Ձեր հաճախորդը․ չէ՞ որ այսպես նաև նվազում են միջնորդավճարները։
-
Հեշտ կառավարում: Օնլայն հարթակները թույլ են տալիս իրական ժամանակում հետևել վաճառքների ողջ գործընթացին, տվյալներ հավաքագրել և կատարել վերլուծություն՝ օգտագործելով մարքեթինգային գործիքներ:
Դե իսկ տոմսերն օնլայն վաճառելիս կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք կօգնեն գնումը հնարավորինս հեշտ կազմակերպել:
1. Տոմսերի տեսակներ․ գտիր քեզ հարմար տարբերակը
Տոմսերի ճիշտ դասակարգումը նախ և առաջ կախված է Ձեր լսարանի կարիքներից: Բացի սովորական տոմսերից գոյություն ունեն՝
-
Ընդհանուր տոմսեր (General Admission). թույլ են տալիս մուտք գործել միջոցառման տարածք՝ առանց ֆիքսված նստատեղերի։
-
VIP տոմսեր. ներառում են հատուկ առավելություններ, օրինակ՝ պրեմիում նստատեղեր, անվճար ծառայություններ, առաջնահերթ մուտք և այլն։
-
Խմբային տոմսեր. առաջարկում են հաճախորդներին երկուսից ավել տոմս գնելու հնարավորություն՝ զեղչված արժեքով:
-
Զեղչված տոմսեր. ներգրավում են նոր հաճախորդների՝ գրավիչ արժեքի շնորհիվ:
2. Հաճախորդների խմբավորում
Հաճախորդների կարիքները հասկանալը, լսարանին ճանաչելն ու խմբավորելը հաջորդ կարևոր գործոնն է: Հաճախորդներին խմբավորելով՝ անհամեմատ հեշտ է պլանավորել թե՛ վաճառքը և թե՛ մարքեթինգը։ Գոյություն ունեն խմբավորման տարբեր սկզբունքներ, օրինակ՝
-
Տարիքային. ուսանողներին, երեխաներին, տարեցներին կարելի է վաճառել տոմսեր հատուկ զեղչային համակարգով:
-
Բիզնես հաճախորդներ. բիզնեսներին կարելի է տրամադրել կորպորատիվ հատուկ փաթեթներ:
-
Հավատարիմ հաճախորդներ. կարելի է մշակել բոնուսային համակարգ Ձեր ծառայություններից պարբերաբար օգտվող հաճախորդների համար:
3. Ինտերակտիվ քարտեզներ՝ նստատեղերի ընտրության համար
Հաճախորդների վստահությունը և գոհունակությունը շահելու համար կարելի է նրանց հնարավորություն տալ ինքնուրույն ընտրել իրենց տեղերը: Տեղերի ազատ ընտրությունը հեշտ է կազմակերպել միջոցառման սրահի ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Անհրաժեշտ է կազմակերպել քարտեզն այնպես, որ հաճախորդները տեսնեն, թե որոնք են ազատ կամ զբաղված տեղերը և թե ինչ արժեքներ ունեն դրանք։ Լավ կառուցված ինտերակտիվ քարտեզները բարելավում են օգտատերերի փորձը՝ նրանց հնարավորություն տալով հստակ որոշում կայացնել։
4. QR տոմսեր՝ արագ և անվտանգ մուտքի համար
Վերջին տարիներին QR կոդով տոմսերը դարձել են չափազանց տարածված, քանի որ դրանք առաջարկում են մի շարք առավելություններ թե՛ կազմակերպիչների, թե՛ հաճախորդների համար:
-
Անվտանգություն. QR կոդերը նվազեցնում են կեղծված տոմսերի վտանգը՝ հնարավորություն տալով հեշտորեն ստուգել հյուրերի ցանկը։
-
Արագ մուտք. QR տոմսերի սկանավորումը տևում է ակնթարթներ, ինչը մեծապես կրճատում է հերթերը։
-
Էկոլոգիական առավելություններ. դրանք նվազեցնում են թղթի օգտագործումը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։
5. Որքան հեշտ է գնումը, այնքան մեծ է հաջողության հավանականությունը
Օնլայն տոմսերի վաճառքի հաջողությունը կախված է նրանից, թե որքան հեշտ է հաճախորդների համար տոմս գնելը: Այստեղ կնշենք երկու կարևոր առավելություն.
-
Բջջային օպտիմալացում. հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է տոմսեր գնել հեռախոսով, և այս դեպքում շատ կարևոր է, որ Ձեր հարթակն օպտիմալացված լինի։
-
Ավելի քիչ քայլերով գնումներ. գործընթացները հնարավորինս պարզեցնելը շահավետ է, քանի որ որքան քիչ են քայլերը, այնքան հեշտ է հաճախորդների համար տոմս գնելը:
Ինչպե՞ս կազմակերպել միջոցառումներ և վաճառել տոմսեր Ձեր կայքում
Արդեն խոսեցինք այն 5 կարևոր գործոնների մասին, որոնք պետք է հաշվի առնել տոմսերի օնլայն վաճառք կազմակերպելիս: Դե իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչպես ստեղծել միջոցառման օնլայն հարթակ և կառավարել վաճառքի բոլոր փուլերը պարզ ու ժամանակակից գործիքներով:
Առաջին բանը, որ պետք է անել, այցելել Ucraft Next և ստեղծել միջոցառումների Ձեր կայքը: Ucraft Next-ի օգնությամբ կկարողանաք հաճախորդներին տրամադրել տոմսերն առցանց գնելու հնարավորություն, անհատական գնումների տարբերակներ, միջոցառման մասին անհրաժեշտ տեղեկություններ և ավելին: Հաճախորդներն էլ իրենց հերթին կկարողանան տոմսեր գնել առցանց, վճարել և ստանալ դրանք էլ․ փոստով կամ հավելվածի միջոցով:
10 քայլ կայքում միջոցառում ստեղծելու համար
Հիմա, երբ արդեն ծանոթ եք Ucraft Next-ի հնարավորություններին, մենք Ձեր գործը հեշտացնելու համար առանձնացրել ենք 10 քայլ, որոնց միջոցով կկարողանաք ստեղծել Ձեր միջոցառումը:
Եվ այսպես՝
-
Բացեք Միջոցառումներ → Միջոցառումների ցանկ բաժին Ձեր նախագծի Դեշբորդում։
-
Սեղմեք Նոր միջոցառում կոճակը և ընտրեք միջոցառման տեսակը։
-
Մուտքագրեք պահանջվող տեղեկատվությունը Մանրամասներ բաժնում։
-
Ավելացրեք նկարներ Մեդիա բաժնում։
-
Մուտքագրեք պահանջվող տեղեկատվությունը Ամսաթիվ և Ժամանակ բաժնում։
-
Նշեք միջոցառման վայրը՝ ընտրելով առկա վայրերից կամ ավելացնելով նորը։
-
Ավելացրեք պահանջվող տվյալները Տոմսերի տեսակներ բաժնում։
-
Եթե ցանկանում եք հաճախորդներին առաջարկել հավելյալ ծառայություններ, ավելացրեք դրանք Լրացուցիչ տարբերակներ բաժնում։
-
Լրացուցիչ ապրանքներ հնարավոր է առաջարկել նաև Կապակցված ապրանքներ բաժնում:
-
Եվ վերջում, լրացրեք SEO տվյալները ձախ վահանակի համապատասխան բաժնում՝ կայքը որոնողական համակարգերում առավել արդյունավետ ցուցադրելու համար։
Այս ամենից բացի Միջոցառումների էջի (Events) շնորհիվ հեշտությամբ կկառավարեք վաճառքի համար հասանելի միջոցառումները։
Այստեղ միշտ կարող եք՝
-
ստեղծել նոր միջոցառում և սահմանել դրա նկարագրությունը
-
որոնել միջոցառումները
-
դասավորել միջոցառումները՝ ըստ այբբենական կարգի, ստեղծման կամ գործունեության կարգավիճակների
-
ֆիլտրել միջոցառումները՝ համապատասխան չափանիշներով
-
պարբերաբար թարմացնել միջոցառումների մասին տեղեկությունները
Ինչպես նկատեցիք, Ucraft Next-ում միջոցառումների ստեղծումը և վաճառքի կառավարումը բավականին հեշտ է:
Տոմսերի տեսակավորում․ ի՞նչ է պետք անել
Երբ արդեն ստեղծել եք Ձեր կայքը և ավելացրել միջոցառում, կարող եք սահմանել նաև տոմսերի դասավորությունը: Ucraft Next-ը այս մասին էլ է հոգացել:
Տեղերի դասավորությունն ու ինտերակտիվ քարտեզը թույլ կտան նախագծել տոմսերի դասավորությունը միջոցառման վայրում: Ամենատարածված օրինակներից մեկը նստատեղերի բաժանումն է ըստ գների, երբ առաջին շարքերի տոմսերը ավելի թանկ են, քան վերջինները:
Այստեղ Դուք կարող եք կարգավորել նաև տեղերի ամրագրումները՝ ըստ տոմսերի: Սա հնարավորություն կտա հաճախորդներին ընտրել իրենց նախընտրած տեղերը՝ հիմնվելով տեսանելի դասավորության վրա, ինչը կդարձնի գնման գործընթացը ավելի հեշտ և հարմար։
Միջոցառման կարգավիճակի սահմանում
Միջոցառման մանրամասները կարգավորելիս կարևոր է ուշադրություն դարձնել նաև նրա կարգավիճակին՝ հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:
Հասանելի են հետևյալ 2 տարբերակները՝
-
Չհրապարակված (Draft), երբ միջոցառումը հաճախորդներին տեսանելի չէ։
-
Ակտիվ (Active), երբ միջոցառումը հաճախորդներին տեսանելի է։
Ակտիվ միջոցառումներն էլ իրենց հերթին կարող են ունենալ հետևյալ կարգավիճակները՝
-
Վաճառքի ենթակա (For Sale) - տոմսերը կամ գրանցումները հասանելի են և կարող են գնվել։
-
Վաճառված (Sold Out) - բոլոր տոմսերը կամ գրանցումները վաճառված կամ ամրագրված են։
-
Չեղարկված (Canceled) - միջոցառումը չեղարկվել է։
-
Հետաձգված (Postponed) - միջոցառման հետաձգվել է անորոշ ժամկետով:
Ակտիվ միջոցառման կարգավիճակը կարող եք սահմանել՝ ընտրելով համապատասխան տարբերակը ցանկից: Եթե տեղի ունենա միջոցառման կարգավիճակի փոփոխություն՝ մասնավորապես այն դառնա «Չեղարկված» կամ «Հետաձգված», Ձեր հաճախորդները կստանան էլ․ հաղորդագրություն այդ փոփոխությունների մասին: Հաճախորդներին ուղարկվող ծանուցումները կարող եք կարգավորել Դեշբորդի Կարգավորումներ → Ծանուցումներ բաժնում։
Իսկ ինչ վերաբերում է հաճախորդների հետ կապ պահելուն, խորհուրդ ենք տալիս օգտագործել live chat-եր՝ արագ պատասխաններ տրամադրելու կամ անհրաժեշտության դեպքում սպասարկման աշխատակցի հետ կապվելու համար։ Ucraft App Store-ում կարող եք գտնել մի շարք ինտեգրացիաներ, այդ թվում՝ Messenger, Intercom, HubSpot, Hoory, Zendesk և live chat-ի այլ գործիքներ։
Միջոցառման կրկնօրինակում
Դե իսկ վերջում չմոռանանք պատմել Ucraft Next-ի ևս մեկ կարևոր գործիքի մասին, որի շնորհիվ Դուք իսկապես կխնայեք ժամանակ և ջանքեր: Եթե ցանկանում եք ստեղծել նոր միջոցառում՝ արդեն առկա միջոցառման հիման վրա, պարզապես կարող եք կրկնօրինակել այն՝ սեղմելով Կրկնօրինակել կոճակը միջոցառման էջի աջ հատվածում, կամ ընտրելով ցանկից համապատասխան միջոցառումը՝ սեղմել Մենյու, այնուհետև՝ Կրկնօրինակել։
Դե ինչ, Ucraft Next-ի պրոֆեսիոնալ գործիքները ապահովում են միջոցառումների ամբողջական և արդյունավետ կառավարում՝ հարթակի պարզ ինտերֆեյսի շնորհիվ: Այստեղ կան բոլոր անհրաժեշտ գործիքները վաճառքի կազմակերպման և հաճախորդների սպասարկման համար: Անկախ նրանից՝ կազմակերպում եք համերգ, սեմինար թե փառատոն, Դուք կարող եք արագ և արդյունավետ կառավարել բոլոր գործընթացները՝ սկսած տոմսերի վաճառքից մինչև հաճախորդներին ճիշտ ժամանակին տեղեկության տրամադրելը:
Հիմա, երբ գիտեք բոլոր կարևոր քայլերը և մանրամասները՝ միջոցառումները ճիշտ կառավարելու համար, կարող եք հանգիստ լինել, որ Ձեր միջոցառումը կանցնի առանց խոչընդոտների, իսկ հաճախորդները կստանան լավագույն փորձառությունը:
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.