Օնլայն վաճառքի 5 արդյունավետ գործիքներ Ձեր բիզնեսի համար
Մեր օրերում, երբ տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագ, ի՞նչը կարող է ավելի մեծ խթան լինել բիզնեսների զարգացման համար, եթե ոչ օնլայն վաճառքը: Այսօր դիզայնն ու մարքեթինգը ընձեռում են այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս կազմակերպել վաճառքներ աշխարհի ցանկացած կետից: Դա էլ, բնականաբար, դարձնում է բիզնեսն ավելի հեռանկարային՝ անկախ նրանից խոսքը սկսնակ բիզնեսի մասին է, թե արդեն կայացած:
Քանի որ խոսեցինք տեխնոլոգիաների զարգացման մասին, եկեք նաև փաստենք, որ բիզնես գործիքների քանակը նույնպես աճել է: Որոշում կայացնելիս դա հիմնականում օգնում, բայց երբեմն էլ շփոթեցնում է. ինչպե՞ս գտնել այն գործիքները, որոնք կհամապատասխանեն հենց Ձեր բիզնեսին: Գործիքների ճիշտ ընտրությունը բարձրացնում է հաջողության հասնելու հավանականությունը: Եվ որքան հաջողակ եք Դուք, այնքան գոհ են Ձեր հաճախորդները, և հակառակը:
Ուրեմն ինչի՞ց սկսել:
Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք ուսումնասիրել ենք 2024-ի բիզնես միտումներն ու առանձնացրել 5 գործիք, որոնք կօգնեն հեշտությամբ կազմակերպել Ձեր օնլայն վաճառքները:
Բայց նախքան կանցնենք բուն նյութին, մի գաղտնիք բացենք. 21-րդ դարում ամենակարևորը արագությունն է՝ արագ որոշումներ կայացնելն ու կողմնորոշվելը: Չէ՞ որ հիմա ամեն ինչ այնքան արագ է զարգանում, որ չես հասցնում աչք թարթել: Իսկ թե ինչպես հետ չմնալ այս տեմպից, կիմանանք վերջում:
Ինչպե՞ս գտնել Ձեզ հարմար վաճառքի գործիքներ
Առաջին բանը, որ պետք է անենք՝ պարզել, թե առհասարակ որո՞նք են այդ «կախարդական» գործիքները:
Վաճառքի գործիքները ծրագրային լուծումներ, հարթակներ կամ համակարգեր են, որոնք օգտագործվում են վաճառքի մասնագետների և թիմերի կողմից՝ իրենց աշխատանքը բարելավելու և արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ներկայումս կան բազմաթիվ գործիքներ, որոնցից յուրաքանչյուրը առաջարկում է լայն ու տարբեր հնարավորություններ՝ գործընթացի բոլոր փուլերը պարզեցնելու համար:
Եկեք միասին քննարկենք այդ թոփ 5 գործիքների առավելություններն ու դրանց ընձեռած հնարավորությունները:
Հա՜, չմոռանանք ասել, որ այս գործիքները պատահական չեն ընտրված: Մենք ուսումնասիրել ենք դրանցից յուրաքանչյուրը և առանձնացրել ըստ հետևյալ գործոնների՝
-
հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM)
-
վաճառքների ընդլայնում և հաճախորդների ներգրավվածության բարձրացում
-
վաճառքի տվյալների հավաքագրում և վերլուծություն
-
պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն
Այս գործոնները կարևոր են այնքանով, որ օգնում են կողմնորոշվել, թե կոնկրետ որ վաճառքի գործիքներն են համապատասխանում հենց Ձեր ընկերության կարիքներին:
1. Zoho CRM
Zoho CRM-ը վաճառքի այն գործիքներից է, որը օգնում է կառավարել և վերլուծել կայքում հաճախորդների «գործունեության» մասին տվյալները՝ հիմնված յուրաքանչյուրի անհատական ցանկությունների վրա։ Այն առաջարկում է լայն հնարավորություններ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, տվյալների վերլուծության և վաճառքի թիմի արդյունավետության բարձրացման համար։
Zoho CRM-ը հարմար է փոքր և միջին բիզնեսներին, որոնք ցանկանում են ավտոմատացնել վաճառքի գործընթացը և հեշտությամբ կարգավորել հաճախորդների հետ կապը։
Zoho CRM-ի առավելություններն են՝
-
Հաճախորդների հետ կարող է կապ պահպանել հաղորդակցման տարբեր եղանակներով՝ սոցիալական ցանցերից մինչև էլ. փոստ ու հեռախոս
-
Հեշտ է ինտեգրվում այլ գործիքներին (օրինակ՝ Google Workspace, Ucraft, Microsoft Office)
-
Ունի հարմարավետ վահանակներ և գործիքակազմ
2. Pipedrive
Pipedrive-ը նույնպես CRM գործիք է, որը, շնորհիվ իր ավտոմատացվող գործառույթների, օգնում է հետևել, պլանավորել և համակարգել վաճառքի բոլոր փուլերը: Այն, ինչպես Zoho CRM-ը, միտված է ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունների լավացմանը:
Pipedrive-ի առավելություններն են՝
-
Ունի վաճառքի փուլերի մոնիթորինգի հստակ համակարգ
-
Թույլ է տալիս ստուգել հաշվետվությունները իրական ժամանակում
-
Իր ինտուիտիվ դիզայնի շնորհիվ հեշտությամբ աշխատում է այլ գործիքների հետ, ինչպիսիք են Ucraft-ը, Slack-ը կամ Zapier-ը
3. Ucraft Next
Ի տարբերություն նախորդ երկուսի՝ Ucraft Next-ը կայքերի ստեղծման հարթակ է, որի միջոցով կարելի է հեշտությամբ և ժամերի ընթացքում ստեղծել օնլայն խանութ: Ucraft Next-ը առաջարկում է կայքերի արդեն պատրաստի տարբերակներ ցանկացած բիզնեսի համար: Առանձնահատկությունն այն է, որ առաջարկվող բոլոր տարբերակները կարելի է խմբագրել կամ փոփոխել՝ ըստ Ձեր բիզնեսի կարիքների:
Այս գործիքը հնարավորություն է տալիս մտնել գործող շուկա՝ արդեն որպես մրցունակ օնլայն խանութ՝ անկախ նրանից Ձեր բիզնեսը սկսնակ է, թե կայացած:
Ucraft Next-ի առավելություններն են՝
-
Ունի օնլայն վաճառքների ներկառուցված միասնական վահանակ, որի միջոցով հնարավոր է սահմանել և կառավարել ապրանքատեսակներ՝ ցանկացած տեսակի վաճառք իրականացնող օնլայն խանութի համար (թվային ապրանքներ, ռեստորաններ, անշարժ գույք և այլն)
-
Հարթակը հասանելի է նաև հայերենով և աշխատում է տեղական շուկայի հետ
-
Ունի բազմաթիվ գործիքներ դիզայնի, մարքեթինգի և որոնողական համակարգերի օպտիմիզացիայի (SEO) համար
4. Klaviyo
Klaviyo-ն գործիք է՝ նախատեսված հատուկ այն օնլայն խանութների համար, որոնք հաճախորդների հետ կապ պահպանելիս հիմնականում օգտագործում են էլ. փոստը: Klaviyo-ի միջոցով հնարավոր է ստեղծել անհատականացված և կոնկրետ տվյալների վրա հիմնված մարքեթինգային արշավներ՝ վաճառքները մեծացնելու և հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու համար:
Klaviyo-ի առավելություններն են՝
-
Թույլ է տալիս թիրախավորել հաճախորդների լայն սեգմենտ՝ հիմնվելով նրանց գնումների պատմության, կայքում անցկացրած վարքագծի և այլ տվյալների վրա
-
Կարողանում է էլ. փոստով ստեղծել ավտոմատացված մարքեթինգային արշավներ
-
Ունի նաև SMS մարքեթինգի գործիքներ
5. Hoory AI
Hoory AI-ը արհեստական բանականությամբ աշխատող ավտոմատացված հարթակ է, որն օգտագործվում է հաճախորդների սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Hoory AI-ը զրույցի միջոցով ուսումնասիրում է հաճախորդների նախասիրությունները և օգնում նրանց ընտրել իրենց ցանկացած ապրանքը օնլայն խանութից:
Hoory AI-ի առավելություններն են՝
-
Ապահովում է օնլայն խորհրդատվություն 24/7
-
Հնարավորություն է տալիս ստեղծել և պահպանել պատասխանների ձևանմուշներ տարբեր հարցերի և իրավիճակների համար
-
Թույլ է տալիս ձևավորել AI օգնականի վարքը և պատասխանները՝ ապահովելով տվյալներ ավտոմատացված սպասարկման համար
Ինչպե՞ս արդյունավետ օգտագործել վաճառքի գործիքները
Դե ինչ, արդեն ծանոթ ենք օնլայն վաճառք կազմակերպելու մի շարք կարևոր գործիքների, հիմա ժամանակն է պարզել, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք: Կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր մարտահրավերներն ու նպատակները: Մի գործիքը կարող է լավ աշխատել Ձեր բիզնեսի համար, սակայն չբավարարել մեկ ուրիշ բիզնեսի պահանջներին:
Այդուհանդերձ, եկեք չմոռանանք այն գաղտնիքը, որի մասին խոսում էինք ամենասկզբում. կարևորը ժամանակն է: Դե իսկ մենք լավ ենք հասկանում ժամանակի արժեքն ու այս հոդվածում ներառել էինք այնպիսի գործիքներ, որոնք կարելի է կցել միմյանց և աշխատել մեկ ընդհանուր համակարգով: Հիմա բացատրենք, թե ինչպես:
Նախ՝ վերցնում ենք Ucraft Next-ի բաժանորդագրություն, գտնում օնլայն խանութի Ձեզ հարմար տարբերակը և այն ենթարկում որոշ փոփոխությունների:
Մուտքագրում ենք Ձեր օնլայն խանութի անունն ու ստեղծում հղումը: Այս փուլում կարող ենք ներբեռնել նաև լոգոն, իսկ եթե դեռ լոգո չունեք, Ձեզ օգնության կհասնի մեր Լոգո գեներատորը: Այնուհետև կարգավորում ենք դեշբորդը. մուտքագրում և դասակարգում ենք ապրանքատեսակները, կատեգորիաները, դրանց նկարները և անհրաժեշտ ինֆորմացիան: Ընդամենը մի քանի ժամ, և Ձեր օնլայն խանութը պատրաստ է:
Հաջորդը՝ ընտրում ենք CRM գործիքներից (առաջին երկուսից) որևէ մեկը և կցում Ձեր արդեն պատրաստի կայքին: Երկու դեպքում էլ ինտեգրումն օգնում է Ձեր կայքի տվյալները հասանելի դարձնել CRM-ին՝ թույլ տալով դրանք վերլուծել և ավտոմատացնել վաճառքի կառավարմանն ուղղված գործողությունները:
Ընդ որում, լինի դա Zoho CRM-ը, թե Pipedrive-ը, երկուսն էլ լիարժեք աշխատում են Ucraft Next-ի հետ:
Այս ամենին գումարում ենք Klaviyo-ի գործիքները և, եթե արդեն ունեք տվյալների բազա, մշակում ենք մարքեթինգային արշավներ՝ էլ. փոստով Ձեր հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Ավտոմատացնում ենք անհատականացված էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելը և հետևում դրանց արդյունավետությանը:
Մնում է միայն ավելացնել մի փոքր Hoory AI, որպեսզի բարձրացնենք հաճախորդների սպասարկման որակը՝ Ձեր կայքում օնլայն խորհրդատվությունը հասանելի դարձնելով 24/7 զրույցի միջոցով, և վերջ:
Շնորհավորում ենք, Դուք արդեն ունեք մեկ ընդհանուր միասնական համակարգ օնլայն վաճառքներ իրականացնելու համար:
Ինչպե՞ս այսքան հեշտ: Քանի որ ի սկզբանե Ձեր օնլայն խանութի կայքը ստեղծել էիք Ucraft Next-ով:
Դե ինչ, այս բոլոր գործիքներին և գաղտնիքներին ծանոթանալուց հետո օնլայն խանութ ունենալը այլևս անհասանելի երազանք չի թվում, այնպես չէ՞:
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.