Ինչպե՞ս ստեղծել ու վերավաճառել կայքեր. ուղեցույց մարքեթինգային և դիզայն գործակալությունների համար

2024-11-26

Բոլոր մարքեթինգային կամ դիզայն գործակալություններում չգրված կանոն կա՝ վերջնաժամկետը միշտ «երեկ է»: Պրոֆեսիոնալ լեզվով ասած՝ այս ընկերությունների ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է: 

 

Դե իսկ կայքերի ստեղծման ծառայություն մատուցելիս ժամանակը ուղղակիորեն վազում է, հատկապես երբ դիզայնն ու ծրագրավորումն արվում են «ավանդական» կոդային եղանակով: 

 

Այսպիսի իրավիճակներում անհամեմատ հեշտ կլիներ, եթե ունենայինք ժամանակի մեքենա, բայց երազելու փոխարեն եկեք խոսենք այն աշխատող տարբերակի մասին, որն օգնում է խնայել ժամանակը: 

 

Այսպիսով, եկեք հասկանանք, թե ինչ առավելություններ ունեն կայքերի ստեղծման հարթակները, և ինչպես կարող են դիզայն գործակալություններն օգտագործել դրանք՝ արագ, որակյալ և շահավետ ծառայություն մատուցելու համար:

 

 

Կայքերի ստեղծման հարթակների 3 գլխավոր առավելություն

 

Վերջին տարիներին կայքերի ստեղծման հարթակները կատարելագործվել են. դրանք ոչ միայն այն մարդկանց համար են, որոնք երբևէ չեն առնչվել կոդերի կամ դիզայնի հետ, այլև փորձառու մասնագետների: Ավելին՝ իրենց բոլոր առանձնահատկություններով հարթակները հնարավորություն են տալիս պրոֆեսիոնալ մասնագետներին կատարել իրենց աշխատանքն ավելի արագ: Բայց նախքան դրանց գործիքներին մանրամասն ծանոթանալը, եկեք պարզենք, թե առհասարակ ինչ առավելություններ ունեն այս հարթակները:

 

 

1. Արդյունավետություն

 

Կայքերի ստեղծման հարթակները, շնորհիվ պատրաստի բլոկերի կամ ամբողջական կայքի նմուշների, հնարավորություն են տալիս ստանալ ցանկալի արդյունքը կրկնակի արագ, քան սովորաբար պահանջվում է կայքը կոդերով ստեղծելու դեպքում: Նույնիսկ եթե եղած պատրաստի նմուշները չեն բավարարում և անհրաժեշտ է սկսել կայք զրոյից, հարթակի ճկունության շնորհիվ տարբեր էջեր ստեղծելը շատ ավելի արագ է, քան ամեն ինչ կոդավորելը: 

 

Դե իսկ կոդեր միշտ էլ կարելի է օգտագործել ավելի բարդ գաղափարներ իրականացնելու համար:

 

 

2. Բոլորը մեկում լուծումներ

 

Հարթակներն ավելին են, քան պարզապես միասին աշխատող գործիքները: Ստեղծել կայք այս եղանակով նշանակում է ունենալ հոսթինգ, կայքի կառավարման և դիզայնի բազմաթիվ գործիքներ, ինտեգրացիաներ ու շատ ավելին: Կարելի է ասել, որ կայքերի ստեղծման հարթակները միանգամից տալիս են այն ամենը, ինչը պետք կլիներ առանձին գտնել, գնել և ինտեգրել՝ խնայելով դիզայն գործակալության ռեսուրսները:

 

 

3. Պարզ մոբայլ օպտիմալացում

 

Այսօր մարդիկ ավելի հաճախ օգտագործում են հեռախոսները, քան համակարգիչները, այդ պատճառով շատ կարևոր է կայքն ադապտացնել դրանց համապատասխան: Եվ այստեղ խոսքը միայն էկրանի չափսերի մասին չէ. կայքն ընդհանուր առմամբ պետք է հարմար լինի օգտագործողին՝ թե՛ UX-ի և թե՛ SEO-ի տեսանկյունից:

 

Կայքերի ստեղծման հարթակները այստեղ էլ ունեն իրենց լուծումները. դրանք տրամադրում են գործիքներ, որոնց միջոցով հեշտությամբ կարելի է ապահովել կայքի ամբողջական տեսքը և ֆունկցիոնալությունը ցանկացած սարքավորման համար:

 

 

Ինչպե՞ս ընտրել Ձեզ հարմար հարթակը

 

Լինելով մարքեթինգային կամ դիզայն գործակալություն՝ հավանաբար ենթադրում եք, որ առաջին քայլը սեփական հաճախորդների ու նախագծերի կարիքները գնահատելն է:

 

Չմոռանաք նաև այնպիսի գործիքների առկայության կամ ինտեգրման հնարավորության մասին, որոնք օգնում են նախագծերն ընդլայնել՝ սկսած վերլուծական գործիքներից մինչև դիզայնի ավտոմատացման համակարգեր։
Այսպիսով կայքի ստեղծման հարթակը լիովին կբավարարի ոչ միայն ներկա, այլև ապագա նախագծերի պահանջներին՝ ապահովելով կայքերի կառուցման ու կառավարման լիարժեք լուծումներ:

 

Նկատի ունենալով այս ամենը՝ մենք առանձնացրել ենք հարթակների մի քանի կարևոր առանձնահատկություն՝ օգտագործման հարմարություն, ճկունություն, տվյալների անվտանգություն, eCommerce գործիքներ, ֆունկցիոնալություն և մշտապես հասանելի սպասարկում:

 

 

Հարմարություն

 

Կայքերի ստեղծման հարթակը պետք է լինի այնքան հարմար, որ նույնիսկ նրանք, ովքեր չեն աշխատել դիզայնի կամ թվային այլ հարթակների հետ, կարողանան հեշտությամբ գլուխ հանել: Սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ դիզայն գործակալությունը վերավաճառում է ծառայությունը՝ արդեն պատրաստի կայքը փոխանցելով հաճախորդին: Օրինակ՝ ուշադրություն դարձրեք Ucraft Next-ի ինտերֆեյսին. որքան պարզ ու հասանելի է ամեն ինչ:

 

 

Ucraft Next-AI Copilot

 

 

Ճկունություն

 

Կայքերի ստեղծման հարթակները մեծ ուշադրություն են դարձնում ճկունությանը, որպեսզի հնարավորություն տան ստեղծել կայքեր, որոնք հեշտությամբ հարմարվում են բիզնեսների փոփոխվող կարիքներին։ Հարթակի ճկունությունը վերաբերվում է կայքի անհատականացման բոլոր փուլերին՝ տառատեսակների և գույների ընտրությունից մինչև ձևանմուշներ ու հավաքածուներ:

 

Բացի այդ, այս հարթակները թույլ են տալիս ինտեգրել տարբեր գործիքներ՝ eCommerce, SEO և դիզայնի աշխատանքները պարզեցնելու և գործիքակազմն ընդլայնելու համար։


Այս մոտեցումը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում կատարել փոփոխություններ և բարձրացնել կայքի արդյունավետությունը՝ կրկին առանց ծրագրավորման խորացված գիտելիքների։ Եթե կրկին վերցնենք Ucraft Next-ը՝ որպես օրինակ, այս ինտեգրացիաներն ու անհատականացման ձևերը հարթակի հնարավորությունների միայն մի փոքր մասն են:

 

 

Անվտանգություն

 

Կայքերի ստեղծման հարթակները մեծ ուշադրություն են դարձնում գործարքների և անձնական տվյալների անվտանգությանը՝ ապահովելով օգտատերերի վստահությունը: Անվտանգության մեխանիզմները կարևոր են հատկապես eCommerce կայքերի համար, որտեղ հաճախորդների անձնական տվյալները շատ են շրջանառվում:

Ինչպես նաև, կայքերի ստեղծման հարթակները մշտապես թարմացնում են իրենց համակարգերը՝ պաշտպանվելու հնարավոր կիբերհարձակումներից: 

 

 

eCommerce գործիքներ

 

eCommerce գործիքները օնլայն խանութների անբաժան մասն են, որոնք ապահովում են առցանց վաճառքի բոլոր գործընթացները՝ սկսած ապրանքներ ցուցադրելուց մինչև վճարումների ընդունում և հաճախորդների հետ կապ: Կայքերի ստեղծման հարթակներն առաջարկում են վճարային բազմաթիվ եղանակներ՝ ապահովելով միջազգային առևտրի հարմարավետությունը: Սրան գումարած՝ զեղչային համակարգը, նվեր քարտերը և հատուկ առաջարկները մեծացնում են հաճախորդների ներգրավվածությունը՝ ավելացնելով գնումների քանակը:

 

Դե իսկ eCommerce գործիքները լավագույնս աշխատում են տեղայնացվելու դեպքում: Եթե արտասահմանի դեպքում ամեն ինչ ավելի հասանելի է, ապա Հայաստանում այս ամենը կարող էր թվալ դժվար իրականացվող, եթե չլիներ կայքերի ստեղծման հայկական հարթակ: Հենց այսպիսի ծառայություն է մատուցում Ucraft Next-ը, որը տրամարդում է eCommerce գործիքներ տեղական շուկայի համար: 

 

 

Հաճախորդների սպասարկում

 

Կայքերի ստեղծման հարթակները, որպես կանոն, առաջարկում են հաճախորդների շուրջօրյա սպասարկում տարբեր եղանակներով՝ live chat, էլ․ փոստ, հեռախոս: Սա օգնում է արագ արձագանքել հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում: Շատ հարթակներ տրամադրում են նաև ուղեցույցներ և ուսուցողական հոլովակներ, վեբինարներ կամ թրեյնինգներ, որոնք հնարավորություն են տալիս սովորել այն ամբողջությամբ:

 

Մշտապես հասանելի սպասարկումը ոչ միայն տեխնիկական հարցերի համար է, այլև հաճախ տրամադրում է այնպիսի խորհուրդներ, որոնք բարձրացնում են կայքի արդյունավետությունը։

 

 

Ինտեգրացիաներ

 

Արդեն խոսեցինք ինտեգրացիաների մասին, որոնց միջոցով կարելի է կայքին կցել տարբեր գործիքներ ու համակարգեր՝ հեշտացնելով վաճառքի և այլ գործընթացների կազմակերպման փուլերը: Օրինակ՝ մեյլային մարքեթինգի ու սոց. մեդիայի գործիքները օգնում են պահպանել կապ հաճախորդների հետ և խթանել վաճառքը: Իսկ վերլուծական ինտեգրացիաները թույլ են տալիս հետևել այցելությունների թվին, հաճախորդների վարքագծին և վաճառքի տվյալներին:

 

Ucraft Next-ը, օրինակ, ոչ միայն ունի ինտեգրացիաների հնարավորություն, այլև ամբողջական App Store, որտեղ կարելի է ներբեռնել հավելվածներ ցանկացած գործընթաց բարելավելու համար:

 

 

Ինչու՞ համագործակցել Ucraft Next-ի հետ դիզայն ծառայություն մատուցելիս

 

Կայքերի ստեղծման հարթակների այս բոլոր հնարավորություններին ծանոթանալուց հետո առաջարկում ենք փորձարկել Ucraft Next-ը և համոզվել, որ վերը նշված առավելությունները մեր հարթակի ամենօրյա աշխատանքի մի մասն են: 

Իսկ ինչ վերաբերում է առանձնահատկություններին, ահա դրանցից 8-ը, որոնք իսկապես առավելություն են դիզայն գործակալությունների համար:

 

 

 

1. Հատուկ փաթեթ

 

Այն, որ Ucraft-ն ունի կայքի պատրաստի նմուշների մեծ ընտրանի և անվճար փորձաշրջան ցանկացած բիզնեսի համար, արդեն իսկ էական նշանակություն ունի: Բայց դիզայն գործակալություններին Ucraft-ը տալիս է ավելի երկար ժամանակահատված հարթակը փորձարկելու համար. չէ՞ որ պատվերով կայք ստեղծելը երբեմն կարող է ժամանակատար լինել: 

 

 

2. White Label լուծում

 

Ամենակարևորը, որ առաջարկում է Ucraft-ը, White Label լուծումն է: White Label-ի շնորհիվ դիզայն գործակալությունները կարողանում են վերավաճառել կայքեր՝ առանց օգտագործելու Ucraft Next-ի բրենդինգը կամ նշելու, որ կայքը պատրաստված է Ucraft-ով: Ընդ որում՝ դիզայն գործակալությունն այս դեպքում վերավաճառում է ոչ միայն կայքի դիզայնը, այլև վճարելով միայն Ucraft-ի ամսական բաժանորդագրության գումարը՝ վերավաճառում է նաև դոմեյնը իր ցանկացած գնով:

 

 

3. Կայքերի AI գեներատոր

 

Դե իսկ եթե այս ամենին հավելենք նաև Ucraft-ի՝ կայքերի AI գեներատորը, ստացվում է որ յուրաքանչյուր կազմակերպության պահանջներին համապատասխան կայք հնարավոր է ստանալ ընդամենը հաշված րոպեների ընթացքում: 

 

 

4. Լուծումներ հայկական շուկային հարմար

 

Լինելով կայքերի ստեղծման առաջին հայկական հարթակը՝ Ucraft-ը դիզայն գործակալություններին տրամադրում է այնպիսի eCommerce գործիքներ, որոնք օգնում են մեծ ոլորտներ թիրախավորել, ինչպես՝ ռեստորաններ, հյուրանոցներ կամ անշարժ գույք: 

Էլ չենք խոսում տեղական ծառայությունների մասին, առանց որոնց օնլայն վաճառքը հնարավոր չէ Հայաստանում:

 

 

5. Աշխատանքի կազմակերպման լայն հնարավորություններ

 

Այս ամենին գումարած՝ Ucraft-ը, բնականաբար, հաշվի է առել դիզայն գործակալությունների աշխատանքը համակարգելու պահանջները՝ ստեղծելով հարմար լուծումներ: Օրինակ՝ հարթակում հնարավոր է զուգահեռաբար կառավարել բոլոր նախագծերը, հրավիրել թիմակիցների, կատարել դերերի բաշխում՝ հետևելով բոլոր գործընթացներին միևնույն տեղում: 

 

Ucraft dashboard-projects

 

 

6. Ուսուցման ծրագիր

 

Կարևոր առավելություն է նաև այն, որ Ucraft Next-ն առաջարկում է իր ուսուցման ծրագիրը՝ փոխանցելու հարթակի մասին անհրաժեշտ բոլոր գիտելիքները: Եվ այո, ուսուցումն ավարտելուց հետո մասնակիցներին տրամադրվում է Ucraft-ի սերտիֆիկատ՝ որպես առավելություն:

 

 

7. Մշտապես հասանելի սպասարկում

 

Ucraft-ը երբեք մենակ չի թողնում իր գործընկերներին. հարթակի սպասարկման անհատական մասնագետները մշտապես պատրաստ են օգնել դիզայն գործակալություններին աշխատանքի ցանկացած փուլում՝ պատասխանելով տեխնիկական կամ այլ հարցերի։ Իսկ մեր AI օգնական Hoory-ն 24/7 հասանելի է և պատրաստ է պատասխանել բոլոր հաճախորդների հարցերին:

 

live chat

 

 

8. Համագործակցության հնարավորություն

 

Համագործակցել Ucraft-ի հետ նշանակում է համագործակցել նաև U:Lab-ի հետ, այսինքն՝ տալ և ստանալ պատվերներ՝ աշխատելով գումար: Այսպես՝

 

  1. Ուղղակիորեն աշխատելով U:Lab-ի հետ՝ դիզայն գործակալությունները կարող են ստանալ պատվերներ U:Lab-ից և վարձատրվել՝ առանց հաճախորդի հետ շփման բարդությունների։

  2. Օգտագործելով U:Lab-ի ռեսուրսները սեփական բիզնեսում՝ դիզայն գործակալությունները կարող են փոխանցել պատվերը U:Lab-ի մասնագետներին և ստանալ միջնորդավճար յուրաքանչյուր նոր հաճախորդի համար։



Իսկ վերջում, ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ եթե դիզայն գործակալություն եք և մտածում եք՝ ինչպես խնայել ժամանակ, ֆինանսներ, բայց չվնասել աշխատանքի արդյունավետությանը, դեռ ավելին՝ բարելավել բոլոր գործընթացները, Ucraft Next-ը հիանալի լուծում է Ձեզ հարմար:

Այլ նմանատիպ նյութեր

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample